cf. Շանդ.
ՇԱՆԹ կամ ՇԱՆԴ կամ ՇԱՆԹԻ կամ ՇԱՆԴԻ. κεραυνός fulmen. Կայծակն երկնառաք. հրեղէն ցոլքն փայլատականց. որ եւ ասի ԲԱՐԿՈՒԹԻՒՆ, կամ ՀՐԱՑԱՆ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ. կայծակ։ եըլտըրըմ, եըլտըրըմ օգու.
Արձակիցես շանթս, եւ գնայիցեն. (Յոբ. ՟Լ՟Ը. 35։)
Փայլատակունս եւ շանթս հրացցալս. (Եւս. քր. ՟Ա։)
Կայծակմունք եւ ճայթռմունք փայլատականց, եւ շանթից արկածք։ Զշանթիցն՝ զոր ի վերայ անշնչիցն առաքէ։ Որ երկեաւն ի շանդիցն երեւմանէ։ Զշանդեացն առաքումն ի վերայ. (Փիլ.։)
Յայտ է ի շանդեացն. քանզի ամենայն շանդի՝ քարիւ եւ ծծմբով բերի ի վայր. (Նիւս. բն.։)
Շանթիք եւ ցոլմունք ի վերայ սոդոմայեցւոցն ի յերկնէ ի հրեղէն մարմնոյն կոտորատեալ ի վերայ հոսէր. եւ այժմ ի նմին մարմնոյ անկեալ յերկիր՝ շանթին անուանեմք. (Շիր.։)
Նետք քո գնան, որ է արկումն շանդեաց։ Երկնչելով եւ յերկնէ՝ ի շանթեաց եւ յորոտմանէ. (Վրդն. սղ. եւ Վրդն. ծն.։)
Իսկ քրովբէական սուրն՝ որ պահէ զդրախտն, շանթիքդ է՝ որ անկանի յերկնից յահ եւ յերկիւղ ամբարշտաց. ((որ է այլաբանական մեկնութիւն) Մխ. այրիվ.։)
ՇԱՆԹ կոչի եւ ամենայն հուր երկնառք.
Շանթ արձակել ի խնդիրն եղիայի ի վերայ շերտիցն. (Նար. յովէդ.։)
ՇԱՆԹ. (լծ. լտ. սչինթիլլա ). σπινθήρ scintilla ἑσχάρα focus, craticula. սրպէս Կայծակն հրոյ. եւ Երկաթ հրացեալ՝ որպէս կասկարայ, եւ այլն.
Ի բերանոյ նորա ղամբարք բորբոքեալք, եւ հատանին անկանին շանթք հրոյ. (Յոբ. ՟Խ՟Ա. 10։)
Երկաթ եւ հուր խառնեալ՝ շանթ ասի. (Զքր. կթ. ծն.։)
Երկրաւոր բժիշկ զերկաթն ի հուրն շողացուցանէ, մինչ զի կայծակունս հատանէ. դնէ ի վերայ մարմնոյն, շանդիւ այրէ. (Եղիշ. երէց.։)
Հրամայեաց հրացեալ շանթիւք այրել ղունթսն եւ զկողսն. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Ը.։)
Հրացեալ շանթիւք (շամփրով) պսակէ զնա։ (Վրդն.պտմ.։)
Շանթերով խարէ՛. (Վստկ. ՟Յ՟Ի՟Ե։)
ԹԱՆԹ. βῶλος gleba, massa. որպէս ռմկ. գանթար, եւ քիալաչէ. Կշիռ եւ չափ երեւելի ձուլոյ ծանրութեան. ձոյլ, գուղձ. զանգուած.
Յերից քանքարաց արար նա վահան մի, այսինքն ի հինգ շանթ ոսկւոյ. (Եփր. թագ.։)
Որպէս եւ (Սիրաք. ՟Խ՟Բ. 18.) ըստ հին, եւ նոր թարգ.
Զաւազ եւ զաղ եւ զթանշս երկաթոյ դիւրին է կրել՝ քան զմարդ անմիտ. յն. ձոյլ երկաթոյ։
• . ի հլ. (գրուած նաև շանդ) «կայ-ծակ» Յոբ. լը. 35. Եւս. քր. «երկնառաք կը-րակ» Նար. յովէդ. «կրակի կայծ և ատրաշէկ երկաթ» Յոբ. խա. 10. Զքր. կթ. «մետաղի ձոյլ և սրանից 3/︎ քանքարի ծանրութիւն» Եփր. թգ. 425. Սիրաք. խբ. 18. «հրավառ տաք» Վստկ. 186. որից շանթի կամ շանդի «կայծակ» Շիր. էջ 44, 47, Փիլ. Նիւս. բն. շանթահար Խոր. շանթընկէց Ոսկ. հռ. շանթե-ոանդն Մծբ. էջ 296, շանթիք Կոչ. էջ 98 (այս երկուսի մասին տե՛ս ՀԱ 1913, 345-6). շանթակեաց (ուղղելի շանթընկէց կամ շան-թակէզ) Ոսկ. ա. տիմ. ժե.-նոր բառեր են շանթառաք, շանթարգել, շանթահարել։
• ՆՀԲ լծ. լտ. scintilla «կայծ» (նոյնո նաև Canini, Et. etym. 222)։ Տէրվ. Altarm. 29 և Նախալ. 111 սանս. cand. caniçčand «փայլիլ», čandana «լուսին», ւն ϰά́νδαρος«ածուխ», ἐανϑός «շէկ, խառ-տեաշ», լտ. in-cendo, candere, candela ևն բառերի հետ՝ հնխ. skad, skand «վա-ռիլ» արմատից։ Նոյն համեմատութիւնը անկախաբար տալիս է Bugge KZ 32, 57 և IF 1, 441։ Հիւբշ. 479 սրանց հետ յիշում է նաև լտ. scintilla «կայծ». ռաւռ բոլորն էլ անապահով է համարում։ Հիւնք. շնթել բայից։ Jensen, Hitt. u. Arm. 118, 153, ՀԱ 1904, 184 հաթեան
• Sanda (յն. տառադարձութեամբ ἕανδα) «Օդի, մանաւանդ Կայծակի աստուած»։ (Նոյնը կրկնում է Roth ՀԱ 1927. 744 գրելով šantaš)։ Վերջին անգամ Walde 121 (որից նաև Boisacq 405, Pokorny 1, 352) յիշում են Bugge-ի մեկնութիւնը և անապահով են գտնում, որովհետև ո՛չ միայն նախաձայնը, այլ և վերջաձայն ատամնականը համապատասխան չեն բառիս հնխ. sqend-ձևի հետ։ (Ըստ իս այս արմատի հյ. համապատասխանն է խանդ՝ որ տե՛ս)։ Petersson LUA 1915, 3 և 1916, 47 (տե՛ս Pokorny 1, 368) հնխ. k'eu-«լուսաւորել» արմատից հմմտ. սանս. çona-«կարմիր», զնդ. sūrəm «առաւօտը կանուխ» ևն, ինչպէս և հյ. շուք, լող, նշոյլ։ Պատահական նը-մանութիւն ունին լիթ. šuntu, šuta šusti, լեթթ. sutu, հբգ. siodan, անգսք. séoϑan, մբգ. söt, որոնց հիմնական նը-շանակութիւնն է «եփել, շոգիով խաշել» (բալթեան նախաձևը *šuntō. Trautmann 310)։ Պատահական է նաև չին. ❇s šan3 «կայծակ, շանթ»։
• ԳՒՌ.-Հճ. շանթել «դևերի հարուածելը». Երև. շա՛նթէլ, Ագլ. շա՛նթիլ «խայթել, կսկր-ծեցնել», Շլ. լա՛նթէլ «այրել, խարել»։
• ՓՈԽ.-Վրաց. მანთი շանթի «ատրաշէկ եր-կաթ», დამანთვა դաշանթվա «դրոշմել, դամ. ղա զարնել»։